Չինաստանի հանդեպ հարկավոր է ճիշտ զբոսաշրջային քաղաքականություն մշակել: Հունիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց «Armenia Travel» տուրիստական ընկերության տնօրեն Մարինա Կիպիրյանը: Նրա խոսքով, Պեկինի հետ զբոսաշրջային ակտիվ հարաբերությունների զարգացումը մի կողմից բարենպաստ ազդեցություն կունենա երկրի տետեսության վրա:

«Ներկայում Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չինական կառավարության հետ հատուկ համաձայնագիր է պատրաստում, որը չինացիներին հնարավորություն կընձեռի մեծ խմբերով այցելել Հայաստան»,- նշեց Կպրյանը՝ հավելելով, որ առանց այդ համաձայնագրի տուրօպերատորները չեն կարող խմբային շրջայցեր կազմակերպել դեպի Հայաստան:

Մյուս կողմից, վտանգ կա, որ բազմաթիվ ճանապարհորդներ կցանկանան մնալ եւ բնակություն հաստատել մեր երկրում: «Նման երեւույթ արդեն նկատելի է հարեւան Վրաստանում, ինչի արդյունքում Թբիլիսին արդեն Չինաստանից հյուրերի թիվը սահմանափակելու փորձեր է ձեռնարկում»,- հավելեց Մարինա Կիպիրյանը: