Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին արգելել են այցելել Քյոլնում գտնվող հայկական եկեղեցի։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ այցով Գերմանիայում գտնվող Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ցանկություն է հայտնել այցելել ասորական, հունական եւ հայկական եկեղեցիներ։
Սակայն հայկական եկեղեցու ներկայացուցիչները մերժել են Քեմալ Քըլըչդարօղլուին։ «Հայտնի է դարձել, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ցանկանում է այցելել հայկական եկեղեցի։ Սակայն եկեղեցու խորհուրդը որոշել է մերժել հայկական եկեղեցի այցելելու Քըլըչդարօղլուի ցանկությունը։ Մինչ Քըլըչդարօղլուն եւ նրա ղեկավարած կուսակցության պատասխատուները հերքում են Հայոց ցեղասպանությունը, հնարավոր չէ, որ նրանց ընդունել հայկական եկեղեցում»,-նշվել է եկեղեցու ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ։





























