Լիտվայում օտարերկրացիներին հողերի վաճառքը արգելելու քվեարկությունը ցածր մասնակցության պատճառով տեղի չի ունեցել:Հունիսի 29-ին կայացած քվեարկությանը մասնակցել են ընտրողների ընդամենը 15%-ը: Նրանց մեծ մասը (70%) կողմ են արգելքին, սակայն մասնակցությունը շատ ցածր է եղել:

Հանրաքվեն տեղի ունենալու համար պետք է մասնակցր ընդտրողների առնվազն կեսը: Լիտվայի ԿԸՀ-ն փաստել է, որ արգելքին կողմ քվեարկած քաղաքացիների թիվը ավելի քիչ է եղել, քան հանրաքվեի նախաձեռնողների թիվը (300 հազարից քիչ), հաղորդում է  DELFI-ն:

Համընդհանուր քննարկման էր դրվել օտարերկրյա քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց հող վաճառելու մասին սահմանադրությունում ուղղումներ մտցնելւ առաջարկը: Նախաձեռնողները կարծում են, որ այդպես կարող են ապահովել Լիտվայի ամբողջականության պահպանումը եւ պաշտպանելեն տեղական ֆերմերների շահերը: