Կայացել է ԱՄՆ եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտնել է, որ սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցը Ադրբեջան։

Սաֆար Աբիեւի հետ հանդիպման ժամանակ Գեյթսը նշել է, որ ինչպես իր եւ Քլինթոնի սպասված այցերը, այնպես էլ Օբամայի ուղերձը ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերության ցուցիչներ են հանդիսանում։

2001 թվականին տասնյակ հազարավոր ռազմական չվերթեր դեպի Աֆղանստան կատարվել են Ադրբեջանի օդային տարածքով։ Միայն անցած տարի Ադրբեջանի օդային տարածքով Աֆղանստան է մեկնել 100 հազար զինվորական, նշված է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքէջում։