Չինաստանի Ույղուրյան ինքնավար շրջանի Սինցզյան դատարանը մեղավոր է ճանաչել 113 մարդու ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի եւ երկու կին ունենալու հոդվածներով:
Դատապարտյալների ազգությունը չի նշվել, սական ազգանուններից կարելի է եզրահանգել, որ վերջիններս պատկանում են ույղուր ազգությանը:
Չինաստանի իշխանությունները մեղադրում են երկրի մուսուլմանական ույղուր բնակչությանը ծայրահեղական գործունեության մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուրմուչիի մայրաքաղաքում մայիսի 22-ին անհայտ անձինք ավտոմեքենայով ներխուժել են մարդաշատ շուկա եւ պայթուցիկ նյութ գործի գցել, ինչի արդյունքում մահացել է 30 մարդ:
Ույղուրները հրաժարվում են իրենց հասցեագրված մեղադրանքներից եւ հայտարարում տասնյակ տարիների խտրականությանի եւ արտաքսումների մասին:
Անցյալ շաբաթ Սինցզյան նահանգում նախկինում ահաբեկչության եւ այլ հանցագործություններում մեղավոր ճանաչված 13 մարդ մահվան էին դատապարտվել:





























