Եվրոպական խոզաբուծության բնագավառը, Եվրամիությունից խոզի մսի ներմուծման ռուսական արգելքի հետեւանքով, հակաճգնաժամային միջոցառումների կարիք ունի: Այս մասին հայտարարել է ԵՄ գյուղատնտեսական հարցերի հանձնակատար Դակով Չոլոշը:

«Արգելի գործողության հինգ ամիսների ընթացքում խոզի մսի եվրոպական արտադրողները շուրջ 580 մլն եվրո են կորցրել»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Եվրահանձնաժողովի հաղորդագրությունը: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Հաղորդագրության համաձայն, Ռուսաստանը կրճատել է Եվրամիությունից խոզաբուծության արտադրանքի արտահանման ծավալների 25%-ը՝ իր շուկան փակելով եվրոպական կենդանի խոզի եւ խոզի մսի համար: Առեւտրային արգելքը Եվրամիության գյուղատնտեսական հատվածում մեծ կորուստների է հանգեցրել:

2013 թվականին Ռուսաստան խոզի մսի արտահանումը կազմել է 1.4 մլրդ եվրո: