Միացյալ Թագավորության կրթության նախարար Մայքլ Գոուվը կոչ է արել դեմ քվեարկել Շոտլանդիայի անկախությանը՝ «ի հեճուկս» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի: Այս մասին գրում է Telegraph-ը:
Նախարարի կարծիքով, ռուսական առաջնորդը հաշվարկել է, որ Մեծ Բրիտանիայի բաժանումն իրեն «ավելի ուժեղ դիրքեր» կտա՝ աշխարհի վրա ազդելու համար:
Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում ծնված Գոուվը կոչ է արել հանրաքվեի ընթացքում քվեարկել տարածաշրջանը Միացյալ Թագավորության կազմում պահպանելու օգտին: Նրա խոսքով, հակառակորդները Մեծ Բրիտանիայի անկումը կդիտարկեն որպես Արեւմուտքի պաշտպանության թուլացում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գլազգո այցի ընթացքում բրիտանական վարչապետ Դեւիդ Քեմերոնը շոտլանդացիներին կոչ էր արել դեմ քվեարկել անկախությանը՝ վստահեցնելով, որ միասնականությունը ե՛ւ Բրիտանիային, ե՛ւ Շոտլանդիային «ավելի շատ էներգիա» կտա, նրանց «ավելի ուժեղ, անվտանգ, պաշտպանված եւ հաջողակ» կդարձնի:





























