ԵԱՀԿ գրասենյակը կվերսկսի գործունեությունը Ադրբեջանում:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, ԵԱՀԿ ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով հանձնաժողովը օրակարգում ներկայացրեց Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության վերսկսման հարցը:

Չնայած ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները փորձեցին բողոքարկել տվյալ որոշումը, պահանջելով հեռացնել ԵԱՀԿ գրասենյակի գործունեության վերսկսման կետը բանաձևի նախագծից, փոփոխությունը դրվեց քվեարկության և ընդունվեց:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարության երկարատև ջանքերից հետո ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը փաստացի դադարեցրել էր իր գործունեությունը՝ սահմանափակվելով միայն Բաքվում նախագծերի համակարգողի կարգավիճակով: Նոր մանդատը ուժի մեջ է մտել 2014 թվականի  հունվարի 1-ից: Այդ մասին որոշումը կայացվել է նախորդ տարվա հուլիսի 26-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի կողմից: