Հյուսիսային Օսիայի Արդոնի շրջանում անհայտ անձինք թալանել են միկրոավտոբուսը, որում առանց պահպանության ծառայության փոխադրվել է 12 մլն ռուբլի՝ նախատեսված կենսաթոշակային վճարումների համար: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով հանրապետական ՆԳՆ ներկայացուցիչ Ալլա Ախպոլովային:
«Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ին Կադգարոն բնակավայրի մոտ հարձակում է տեղի ունեցել Nissan մակնիշի միկրոավտոբուսի վրա, որը խոշոր գումար էր փոխադրում՝ նախատեսված հանրապետության Կիրովի շրջանի բնակիչների կենսաթոշակային վճարումների համար,- պատմել է Ախպոլովան:- Անհայտ անձինք փակել են վարորդի ճանապարհը եւ զենքի սպառնալիքով հափշտակել են փողերը»:
ՆԳՆ ներկայացուցչի խոսքով, ոստիկանության աշխատակիցները փորձում են պարզել, թե ինչու են կենսաթոշակային վճարումները փոխադրել առանց պահպանության ծառայության:
Իրավապահները դիմել են ավտոմեքենաների վարորդներին՝ խնդրելով իրենց տրամադրել միջադեպի կադրերով տեսագրման խցիկների նկարահանումները:





























