ԱՄՆ-ը խրախուսում է Վրաստանի ինտեգրմանը ՆԱՏՕ-ին, բայց դրա համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր անդամների համաձայնությունը: Այդ մասին Վրաստան այցելության ժամանակ հայտարարել է սենատոր Բեն Քարդինը:

«ԱՄՆ-ը կարծում է, որբ ՆԱՏՕ-ն մեծ դեր է խաղում խաղաղության եւ կայունության ապահովման գործում: Մենք հաստատապես աջակցում ենք ռազմաքաղաքական դաշինքի ընդլայնման քաղաքականությանը Եվրոպայում եւ դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտմանը, թեեւ այդ հարցով որոշումը ընդունվելու է կոնսենսուսի հիման վրա», - նշել է սենատորը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը Վրաստան է ժամանել հունիսի 29-ին: Ամերիկյան օրենսդիրների պատվիրակությոսւնը ղեկավարում է սենատոր Բեն Քարդինը (Եվրոպական անվտանգության եւ համագործակցության հարցերով հանձնաժողովի նախագահ եւ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի ավագ անդամ), հաղորդում է «Վրաստան Online»-ը: