Ամերիկացի հայտնի քաղաքահետ Զբիգնեւ Բժեզինսկին կարծում է, որ Արեւմուտքը պետք է աջակցի Ուկրաինային, եթե վերջինս Ռուսաստանին դիմադրի, հաղորդում է Inosmi-ին՝ վկայակոչելով The American Interest-ին:
«Այդ պատրաստակամությունը թաքցնելու ոչ մի պատճառ չկա… Եթե Ուկրաինան դիմադրի, նրան պետք պետք է զենք տրամադրենք: Եվ մենք այդ զենքը կտրամադրենք մինչեւ ներխուժման գործողության իրականացումը: Դա պետք է լինի խոշոր քաղաքների պայմաններում արդյունավետ դիմադրության զենք», ասել է նա:
Բժեզինսկու կարծիքով, «Ռուսաստանն իր գործողություններով իր դեմ է լարել մոտ 40 մլն մարդու»:
«Ուկրաինան ժամանակի հետ Ռուսաստանի համար ոչ միայն լուրջ խնդիր կդառնա, դա նաեւ սպառնում է հսկայական տարածքի վերջնական կորստով՝ Ռուսաստանի կայսերական պատմության մեջ ամենահսկա տարածքային կորստով: Իսկ դա իր հերթին կարող է հողին հավասարեցնել աշխարհում Ռուսաստանի տեղի եւ դերի վերաբերյալ նոր դիցաբանությունը», - ասել է Բժեզինսկին:
Ընդ որում, քաղաքական գործիչը առաջարկում է հնարավոր փոխզիջումների բանաձեւը. Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ից, սակայն շարունակում է ճանապարհը դեպի Եվրամիություն: Ռուսաստանն իր հերթին, կրկին ՆԱՏՕ-ից հրաժարման դիմաց՝ հրաժարվում է Ուկրաինային ներքաշել Եվրասիական միություն:





























