Ֆրանսիայի պետական պարտքը 2014 թվականի առաջին եռամսյակում ավելացել է 45.5 մլրդ եվրոյով՝ կազմելով մինչև 1 տրլն 985.9 մլրդ եվրո:

Երկրի պարտքային բեռը ավելանալով ընթացիիկ տարվա հունվար-մարտ ամիսներին կազմել է ՀՆԱ-ի 93.5 %-ը՝ 2013 թվականի նույն ժամանակահատվածի 90.5 %-ից, հաղորդում է «Ֆինմարկետ»-ը:

Ֆրանսիական Հաշվիչ պալատը  2014 թվականաին սպասում է պետական պարտքի վաելի քան 2 տրլն եվրոյի ավելացում, եթե անգամ բյուջեի պակասուրդի կրճատման պետական ծրագիրը հաջողությամբ իրականացվի:

Եվրոհանձնաժողովի գնահատումներով, Ֆրանսիան 2014թ. պետական պարտքը կավելացնի մինչեւ ՀՆԱ-ժի 95.6 %: