Ամերիկուհին իր տուն մտած սարդի դեմ պայքարելու բավական վտանգավոր միջոց է գտել: Անհավասար պայքարի ընթացքում Քանզաս նահանգի Հաթչինսոն քաղաքի բնակչուհի Ջիննի Գրիֆիթն այրել է շենքը:
Утро.Ру-ն, հղում է կատարելով The Independent-ին, գրում է, որ սարդից ազատվելու համար 34-ամյա կինը միջատի վրա վառվող սրբիչներ է նետել: Արդյունքում հրդեհ է բռնկվել:
Գրիֆիթի խոսքով, նա կրակայրիչով մի քանի սրբիչ է վառել եւ փորձել է դրանք սարդի վրա նետել: Դեպքի վայր ժամանած հրշեջները հրդեհի մի քանի օջախ են գտել եւ անմիջապես հանգցրել դրանք: Ավելի շատ այրվել է դռների մեջտեղն ընկած հատվածը: Սարդի կենդանի լինելու մասին ոչինչ չի հաղորդվում:
Չնայած հրդեհի արդյունքում տունը լուրջ վնաս չի կրել, Գրիֆիթին ձերբակալել են եւ տեղափոխել Ռինո շրջանի բանտ: Նրան ծայրահեղ պայմաններում հրդեհ առաջացնելու մեղադրանք է առաջադրվել, քանի որ շենքի մյուս հատվածում մարդիկ են եղել:





























