Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ռուս եւ ուկրաինացի սահմանապահներին միասին վերահսկել սահմանը այն շրջաններում, որոնք զբաղեցնում են ռուսամետ ակտիվիստները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Միաժամանակ, Լավրովի խոսքով, Պուտինն առաջարկել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Իզվարինո, Դոլժանսկոյե եւ Կրասնոպարտիզանսկ սահմանապահ կետերում Ռուսաստանի կողմից դիտորդներ տեղակայել: Նա ընդգծել է, որ դիտորդների հրավերը գործում է հրադադարի ռեժիմի ժամանակաշրջանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























