Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան հայտարարել է, թե Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հաստիքի կրճատումը ներկայումս ԵՄ ներքին քննարկումների առարկա է:

Նրա խոսքով, վրացական կողմի կարծիքով, մինչեւ տարեվերջ այդ հարցում «լուրջ փոփոխություններ չեն արձանագրվի»:

«Մենք ուշադիր հետեւում ենք գործընթացին: Առայժմ մենք անհանգստանալու հիմքեր չենք տեսնում»,- ասել է Ջալագանիան:

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հաստիքի վերացման հնարավորության մասին անցած շաբաթ հայտարարել էր եվրահանձնակատար Քեթրին Էշթոնը: