Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները փորձում են վերստեղծել Օսմանյան կայսրությունը եւ թաղել Թուրքիայի աշխարհիկ համակարգը։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Իսրայելի արտգործնախարարը նշելով, որ Թուրքիայի հետ առաջացած լարվածությունը Թուրքիայի ներքին գործընթացների արդյունք է, շարունակել է. «Թուրքական իշխանության գաղափարախոս Ահմեդ Դավութօղլուն Նեոօսմանիզմի վերաբերյալ գիրք է գրել»։
Ըստ Լիբերմանի՝ թուրքական իշխանությունները ցանկանում են վերստեղծել Օսմանյան կայսրությունը եւ թաղել Թուրքիայի աշխարհիկ համակարգը։
Նշենք, որ օրեր առաջ Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, որ Թուրքիան բռնել է Իրանի ճանապարհը։ «Մինչ Հոմեյնիի հեղափոխությունը, Իրանը եւս Իսրայելի մեծ բարեկամն էր»,-նշել էր Իսրայելի արտգործնախարարը։

























