Բրիտանացի հայրերի մեծամասնությունը նախընտրում է ներկա գտնվել իրենց ընկերուհիների ծննդաբերությանը: Այս մասին գրում է The Telegraph-ը՝ մեջբերելով British Pregnancy Advisory Service (BPAS) կազմակերպության նոր հետազոտությունը:
Եթե 1960 թվականին այդպես վարվել է յուրաքանչյուր տասներորդ բրիտանացին, ապա հիմա ծննդաբերությանը ներկա գտնվող հայրերի թիվը հասնում է 95%-ի: BPAS կազմակերպությունից Քլեր Մերֆիի կարծիքով, ժամանակակից բրիտանացիները ձգտում են սատարել իրենց ընկերուհիներին:
Պարբերականը հիշեցնում է, որ մինչեւ 1960-ական թվականներն ապագա հայրերը հազվադեպ էին ներկա լինում իրենց երեխայի ծնվելու ժամանակ: Սակայն, ըստ Gazeta.ru-ի, 1962 թվականին ԱՄՆ-ում հետազոտության արդյունքներ հրապարակվեցին, որի հեղինակները պնդում էին, թե ծնարանում հոր ներկայությունը մորն օգնում է թուլանալ:





























