Ամերիկացի գիտնականները հաշվել են , թե որքան ժամանակում են միզում տարբեր կենդանիներ, ասվում է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում հրապարկված հոդվածում:

Ուսումնասիրության շրջանակում նրանք հաշվել են այս ցուցանիշը 32 կենդանու համար: Պարզվել է, որ 3 կգ-ից ավելի քաշ ունեցողները միզում են 20 վայրկյանից ոչ ավելի:  Փիղը, որի միզապարկը 18 լիտր տարողություն ունի եւ կատուն, որի միզապարկը 3,6 հազար անգամ փոքր է փղի միզապարկից, միզում են հավասար ժամանակահատվածում, փոխանցում է gazeta.ru-ն: 

Ըստ գիտնականների՝ դա բացատրվում է գրավիտացիոն պարզագույն օրենքներով: