Կանաչ էվգլենային ջրիմուռներից ստացված բիովառելիքով աշխատող աշխարհում առաջին ավտոբուսը իր ընթացքն է սկսել Ֆուձիսավա ճապոնական քաղաքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Isuzu ընկերության մամուլի ծառայությանը:
Ավտոբուսի համար վառելիքը համատեղ մշակվել է բեռնատարներ եւ ավտոբուսներ թողարկող ճապոնական Isuzu եւ Euglena ընկերությունների միջոցով;
«Ավտոբուսը օրական 22 երթ է իրականացնում: Մենք հույս ունենք, որ չորս տարի անց կկարողանանք տեխնոլոգիա ստեղծել, որը թույլ կտա 100 տոկոսով կանաչ ջրիմուռներից մշակված բիովառելիք ստեղծել: Հիմա դրա մասնաբաժինը կազմում է 1%», - նշել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Հունիսի վերջին երկու ընկերությունները ստորագրել են կանաչ ջրիմուռներից պատրաստված շարժիչի եւ վառելիքի համատեղ մշակումները:
Այսօր դիզելային ավտոտրանսպորտի համար բիովառելիքը բենզինի եւ դիզելային վառելիքի հնարավոր էկոլոգիական փոխարինիչների մեջ առավել հեռանկարայինն է: Սակայն բիովառելիքի բացասական կողմը նախկինի պես շարժիչի վրա ավելի բարձր ծանրաբեռնվածությունն է:
Euglena ընկերությունը առաջին անգամ աշխարհում կարողացել է հասնել արդյունաբերական մասշտաբների Էվգլենային կանաչ ջրիմուռների աճեցմանը:




























