«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Ընկերներ» սակագնային փաթեթի բաժանորդների համար ակցիայի անցկացման մասին: Մինչեւ 2010թ-ի հուլիսի 31-ը Beeline բջջային ցանցի ներսում «Ընկերներ» սակագնային փաթեթի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար գործում են SMS հաղորդագրությունների նոր սակագներ:

Օրվա ընթացքում առաջին SMS հաղորդագրության արժեքը 20 դրամ է, իսկ մնացած հաղորդագրությունները կտարիֆիկացվեն յուրաքանչյուրը 9 դրամով:

«ԱրմենՏել» ընկերությունը «Ընկերներ» սակագնային փաթեթի բաժանորդներին առաջարկում է  հաճույք ստանալ շփումից SMS հաղորդագրություն միջոցով եւ հաղորդակցվել կոլեգաների, բարեկամների, ծանոթների եւ, իհարկե, ընկերների հետ ավելի շահավետ սակագնով»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ավելի մանրամասը տեղեկատվություն «Ընկերներ» սակագնային փաթեթի վերաբերյալ կարող եք ստանալ www.beeline.am կայքում: