Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում երթուղային ավտոբուսը կրակահերթի տակ է հայտնվել: Այս մասին հաղորդում ՈՒՆՆ-ն:
Այսօր՝ հուլիսի 1-ի առավոտյան, երթուղային ավտոբուսի կրակահերթի հետեւանքով զոհվել է 4 մարդ, եւս 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վերջիններիս տեղափոխել են հիվանդանոցներ:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վիրավորներից երկուսը եւս մահացել են:
Մարզային վարչակազմում տեղի ունեցածի մասին մանրամասների չեն տիրապետում:





























