ԵՄ խորհուրդն այսօր Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցով գագաթաժողով գումարելու որոշում չի ընդունել, ԻՏԱՌ-ՏԱՍՍ_ին հայտնել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով Բրյուսելում դեսպանների մակարդակով անցկացված ԵՄ խորհրդի նիստի արդյունքները:

«Ռուսաստանը որոշ քայլեր է ձեռնարկել Ուկրաինայի արեւելքում լարվածության թուլացման ուղղությամբ՝ մասնավորապես պատանդների, այդ թվում՝ ԵԱՀԿ դիտորդների ազատումը, ինչպես նաեւ բարձրագույն մակարդակով մասնակցել է իրավիճակի կարգավորման հարցով ուղիղ բանակցություններին:

Այս պայմաններում ԵՄ երկրները որոշել են պատժամիջոցների քննարկումը հետաձգել մինչեւ ԵՄ խորհրդի հաջորդ գագաթաժողով՝ մշտական ներկայացուցիչների մակարդակով, որը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին»,- հայտնել է դիվանագետը: