«Կարելի է ասել, որ միջազգային ասպարեզում որեւէ մեկին չվնասող ռուս-չինական ամուր դիվանագիտական կապեր են ստեղծվել: Դրա հիմքում ընկած է գլոբալ գործընթացներում եւ ելակետային տարածաշրջանային հիմնախնդիրներում հայացքների համընկնումը», պետության ղեկավարը հայտարարել է ռուսական դեսպանների հետ հանդիպման ընթացքում:
«Սկզբունքորեն կարեւոր է, որ ռուս-չինական բարեկամությունը որեւէ մեկին դեմ ուղղված չէ: Մենք ռազմական կապեր չենք ստեղծում: Հակառակը, այն իրենից ներկայացնում է 21-րդ դարում պետությունների արտադրողական, իրավաչափ, հարգալից փոխազդեցության վառ օրինակ», - ընդգծել է Պուտինը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Պուտինը հավաստիացրել է, որ ՌԴ-ն մտադիր է այդ տարածաշրջանում հարաբերություններ զարգացնել նաեւ այլ ավանդական գործընկերների հետ, այդ թվում նաեւ՝ Հնդկաստանի, Վյետնամի, Ճապոնիայի եւ այլ երկրների հետ՝ ներառյալ ASEAN-ի երկրները: «Ավելի մեծ չափով օգտագործել Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի պետությունների աճող շուկաները եւ այդ երկրների հետ քաղաքական եւ հումանիտար կապերի հարուստ փորձը», ասել է Պուտինը:





























