Այն, ինչ այսօր կատարվում է ֆրանսիական բանկերի հետ, Եվրոպայում եւ Ռուսաստանում ներքին վրդովմունքից բացի այլ բան չի առաջացնում: Այս մասին ռուսական դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք տեղյակ ենք այն ճնշումների մասին, որոնք մեր ամերիկացի գործընկերները գործադրում են Ֆրանսիայի վրա՝ Ռուսաստանին «Միստրալների» մատակարարումը դադարեցնել ստիպելու համար: Եվ մենք գիտենք, որ ֆրանսիացիներին ակնարկել են, որ եթե «Միստրալներ» չմատակարարեն, ապա բանկերի վրայից կամաց-կամաց կհանվեն պատժամիջոցները, համենայն դեպս՝ նվազագույնի կհասցվեն: Ի՞նչ է սա, եթե ոչ շանտաժ: Մի՞թե կարելի է այսպես աշխատել միջազգային ասպարեզում», - հարց է տվել ռուս առաջնորդը:
Նրա խոսքով՝ պատժամիջոցները կիրառվում են ՄԱԿ-ի կանոնադրության 7 հոդվածներին համապատասխան, «կամ դրանք պատժամիջոցներ չեն այդ բառի միջազգային-իրավական իմաստով, այլ միջազգային քաղաքականության ինչ-որ գործիք»:
Հիշեցնենք, ֆրանսիական BNP Paribas խոշոր բանկը համաձայնել է ամերիկյան իշխանություններին վճարել ռեկորդային տուգանք՝ 8,9 մլրդ դոլարի չափով՝ Կուբայի, Իրանի եւ Սուդանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները խախտելու համար:
ՄՆ-ը տուգանել է ֆրանսիական բանկին 9 մլրդ դոլարով
Ռուսաստանը հնարավոր է Ֆրանսիայից չստանա «Մինստրալ» համակարգերի տեխնոլոգիաները




























