Ձկները հիշում են իրենց կերակրման տեղի մասին 12 օրվա ընթացքում, ապացուցել են Կանադայի MacEwan University-ի գիտնականները:
Society for Experimental Biology թերթում նկարագրված փորաձարկումներում ձկներին կեր է առաջարկվել ակվարիումի որոշակի վայրերում: «Մարզումները» երեք օր են տեւել: Որից հետո ձկներին 12 օրյա դադար են տվել: Այուհետեւ նրանց վերադարձրել են այդ նույն ակվարիում եւ արձանագրել տեղաշարժերը հատուկ տեսախցիկի օգնությամբ:
Ինչպես եւ ենթադրվում էր, ձկները ամենից հաճախ ժամանակ են անցկացրել այն վայրերում, որտեղ վերջին անգամ կեր են ստացել: Հետեւապես նրան հիշել են՝ որտեղ են իրենց կերակրում եւ սպասել այնտեղ կրկին կեր գտնելու ակնկալիքով: Այսպիսով, լայնորեն տարածված կարծիքը, որ ձկների հիշողությունը ընդամենը 30 վայրկյան է տեւում, իրականության հետ աղերսներ չունի:
Սակայն ակվարիումային ձկների շատ սեփականատերեր միտված են ավելի շուտ գերագնահատել նրանց մտավոր ունակությունները: «Այդ ձկների խելացիության մասին շատ անեկդոտներ կան: Որոշ մարդիկ նույնիսկ հավատում են, որ դրանք իրենց հետ նույնիսկ հեռուստացույց են դիտում», - մեկնաբանել է հետազոտողների թիմը գլխավորած դոկտոր Թրեւոր Համիլտոնը, հաղորդում է Gazeta.ru-ն:





























