Իրաքում հունիս ամսվա ընթացքում ահաբեկչության հետեւանքով 2417 մարդ է զոհվել, հաղորդվում է Իրաքում ՄԱԿ-ի առաքելության զեկույցում:
Ինչպես հաղորդում է առաքելության ղեկավար Նիկոլայ Մլադենովը, «հանրապետությունում խաղաղ բնակչության շրջանում զոհերի հսկայական թիվը պարտադրում է Իրաքի բոլոր քաղաքացիների պաշտպանության համար ամեն հնարավոր միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությանը»:
Խաղաղ բնակչության ամենաշատ սպանության դեպքերը գրանցվել են Իրաքի հյուսիսում, որտեղ տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողություն է սահմանել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցող հանձնակատար Ռուպերտ Քոլվիլը, վկայակոչելով Իրաքում ՄԱԿ-ի առաքելության տվյալներին, նշել է, որ հունիսի 5-ից 22-ն ընկած հատվածում սպանվել են 757 խաղաղ բնակիչներ, եւս 599-ը վնասվածքներ են ստացել:





























