Ճապոնիայի կառավարությունը վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ որոշում է ընդունվել, ըստ որի՝ Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ երկրի զինված ուժերը կարող են մասնակցել արտասահմանյան գործողություններին, փոխանցում է Reuters-ը: Ըստ փաստաթղթի՝ երկրի Սահմանադրությունում փոփոխություններ են մտցվում. այսուհետ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը կարող են օգտագործվել հավաքական պաշտպանության շրջանակում՝ բարեկամ պետությունների պաշտպանության համար, նույնիսկ եթե երկիրը հարձակման չի ենթարկվում:
Արտասահմանյան գործողություններին մասնակցությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Օրինագծում ասվում է, որ չպետք ռազմական միջամտությանը է այլընտրանք գոյություն ունենա: Ու կիրառվելու է նվազագույն անհրաժեշտ քանակությամբ: Ընդ որում, հիմնախնդիրը պետք է վտանգ սպառնա Ճապոնիայի գոյությանը եւ ժողովրդի՝ կյանքի եւ ազատության իրավունքին, փոխանցում է lenta.ru-ն:
Վերջին շաբաթվա ընթացքում Տոկիոյում չեն դադարել Սահմանադրության պաշտպանության ցույցերը: Իսկ հունիսի 29-ին Տոկիոյի կենտրոնում տարեց տղամարդը ինքնահրկիզում է իրականացրել՝ բողոքելով Աբեի քաղաքականության դեմ, որը, ըստ նրա, երկիրը պատերազմի է մղում:
Մինչ այս ճապոնական ստորաբաժանումները արտասահմանյան գործողություններին մասնակցել են միայն ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի կազմում:





























