Եվրոպային պարզապես ցանկանում են «ծառայեցնել» ինչ-որ մեկի շահերին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների հետ խորհրդակցության ընթացքում։
«Ավելի շատ եվրոպացի քաղաքական գործիչներ ու գործարարներ են հասկանում, որ Եվրոպային պարզապես ցանկանում են «ծառայեցնել» ինչ-որ մեկի շահերին, որ այն վերածվում է անհեռատես, գաղափարախոսական մոտեցումների պատանդի», - ասել է Պուտինը։
«Առաջ քաշելով եվրասիական ինտեգրացիոն նախագիծը՝ մենք ոչ մի կերպ մեզ չենք պատնեշում մնացյալ աշխարհից, պատրաստ ենք ազատ առեւտրի գոտիների ստեղծման հեռանկարներ քննարկել ինչպես առանձին պետությունների, այնպես էլ տարածաշրջանային միավորումների հետ, եւ առաջին հերթին, Եվրամիության հետ», - ասել է պետության ղեկավարը, հաղորդում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Պուտինի կարծիքով, «շահերի փոխադարձ հաշվի առելու հիման վրա կառուցված համագործակցությունից կախված կլինի կայունությունը եվրասիական ամբողջ շուկայի կայունությունը, եւ վերջին հաշվով, ԵՄ երկրների ու Ռուսաստանի տնտեսությունների կայուն զարգացումը»։
ՌԴ-ի նախագահը ընդգծել է նաեւ, որ Եվրոպային «ապահովագրող ցանց է հարկավոր, որպեսզի լիբիական, սիրիական, իրաքյան եւ ուկրաիանական ճգնաժամները վարակիչ չլինեն»։





























