ԱՄՆ-ի Միչիգան նահանգի հիվանդանոցները որոշել են հավելյալ հսկիչներ վարձել՝ աբորտների հակառակորդների հարձակումներից պաշտպանվելու համար:
DerStandard թերթը գրում է, որ Բոսթոն եւ Սփրինգֆիլդ քաղաքներում ցուցարարներին ցրելու համար դիմել են ոստիկանության օգնությանը: Ավելի վաղ Մասաչուսեթսում հղիության ընդհատումների ծայրահեղական հակառակորդների զոհ էր դարձել ութ մարդ: 1994թ. սպանել էին հիվանդանոցի երկու այցելուի եւ վիրավորել հինգին:
Ըստ ԱՄՆ 700 հիվանդանոցներում հղիության ընդհատումներ ապահովող ոչ կառավարական կազմակերպության ղեկավարի՝ հիվանդանոցների շուրջ արգելապատնեշներն արգելելու վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը բուժանձնակազմի կյանքը հավելյալ վտանգի կենթարկի, փոխանցում է «Ռոսբալտը»:
Նշենք, որ 2011 թ. ԱՄՆ-ում սահմանափակող բնույթի 200 միջոց է ձեռնարկվել աբորտների բնագավառում: Այսպես, ամբողջ երկրում փակվել է 70 հիվանդանոց, որոնցում այդպիսի ծառայություն է մատուցվել:





























