ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ դիվանագիտական առաքելության ուղարկելը եղել է ճիշտ որոշում մասնագիտական կարողությունների տեսակետից: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային ժողովրդական դաշինք» կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը:
«Ճիշտ է՝ դա Հանրապետական կուսակցության իրավունքն է, բայց բոլոր դեպքերում կարծում եմ՝ Տիգրան Սարգսյանի նշանակումը որպես Ամերիկայում դեսպան ուղղակի բնական էր եւ ճիշտ հաշվարկված՝ մասնագիտական կարողությունների տեսակետից, իսկ այլ տեսակետներից ես չեմ կարող կարծիք հայտնել»,- ասաց Արշակ Սադոյանը:
Սադոյանի կարծիքով՝ Տիգրան Սարգսյանը դեսպանի գործը կկարողանա լավ կատարել. «Պատկերացրեք՝ Հայաստանի 2-րդ դեմքը 10-րդ դեմքի տեղում, ինչպե՞ս չի կարողանա կարողանա կատարել: Իրականում էապես իջեցվել է իր պաշտոնը»:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարվել է ապրիլի 3-ին, հունիսի 26-ին նշանակվել է ԱՄՆ ՀՀ դեսպան:





























