Ֆրանսիայի իշխանությունները չեն խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ արգելելով հանրային վայրերում դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստի կրումը: Համապատասխան որոշումը կայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը՝ քննելով «Ս.Ա.Ս.-ն ընդդեմ Ֆրանսիայի»:
Վճիռը բողոքարկման ենթակա չէ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հայցվորը, ով դատական փաստաթղթերում ներկայացվումէ որպես «Ս.Ա.Ս.», ծնվել է 1990 թվականին եւ այժմ ապրում է Ֆրանսիայում: Նրա խոսքով, «ինքը հավատացյալ մահմեդական է եւ կրում է փարաջա եւ նիկաբ՝ համաձայն իր դավանանքի, մշակույթի եւ անձնական համոզմունքների»:
Ֆրանսիայում կանանց փարաձա եւ հիջաբ կրելու արգելքը մտցվել էր 2011թ. ապրիլի 11-ին, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախաձեռնությամբ:





























