Մարոկոյում երկու կին զոհվել է եւ շատերը տուժել են մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսվան նվիրված աղոթքի ժամանակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Մարաքեշ քաղաքի աշխույժ շրջանում գտնվող դպրոցի բակում, որը հավատացյալները երեկոյան աղոթքների համար են օգտագործում: Հաղորդում են, որ տագնապը սկսվել է էլեկտրականության հանկարծակի անջատումից:

Ինչպես նշում են, Մարոկոյում հասարակական վայրերը հաճախ են օգտագործվում որպես աղոթքների համար հրապարակ, երբ բոլոր մզկիթները լեփ-լեցուն են: