ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է Ուկրաինայի նկատմամբ «Ռուսաստանի Դաշնության կողմից Հելսինկիի սկզբունքների ակնհայտ, կոշտ եւ չուղղված խախտումների մասին» ԱՄՆ-ի պատվիրակության կողմից առաջարկած բանաձեւը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Բանաձեւն ընդունվել է Բաքվում ընթացող վեհաժողովի 23-րդ նիստի ընթացքում:

Բանաձեւում ասվում է «Ուկրաինայի ինքնիշխանության, քաղաքական անկախության, միասնականության եւ երկրի սահմանադրությամբ ու դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությանը» հստակորեն աջակցելու մասին, ինչպես նաեւ պարունակում է քաղաքական կոչ ՝ կազմակերպության անդամները չեն ընդունի «Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին»:

Ավելի վաղ, ԵԱՀԿ ԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավարը Ալեքսեյ Պուշկովը կազմակերպությանը մեղադրել է Ռուսաստանի նկատմամբ կանխակալության եւ երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: