«Աբխազիայի ժողովրդական միասնություն» համագումարին կուսակցության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան միաձայն առաջադրվել է որպես երկրի նախագահի թեկնածու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ այսպիսի որոշմանը կողմ են քվեարկել 270 պատվիրակներ: Ավելի վաղ, կուսակցության կոորդինացիոն խորհուրդը առաջարկել էր Խաջիմբային առաջադրել նախագահական ընդրություններում որպես ընդդիմադիր թեկնածու:

Նախօրեին Աբխազիայի կենտրոնական ընտրողական հանձնաժողովը կուսակցությունը գրանցել էր «Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորումում»: