Հնարավոր է, որ լուծվող սուրճը տարաներում անցյալում մնա, եւ նրա տեղը գրավի սուրճը, որը խորանարդների տեսք կունենա:

Անցյալ տարի Նատալիան եւ Ալլենը հիմնել են «Jiva Coffee» ընկերությունը եւ «Kickstarter» նախագծի աջակցությամբ  լուծվող սուրճի բրիկետների արտադրության համար անհրաժեշտ գումար են հավաքել:

Սուրճի նոր տեսակի արտադրողներն ապրում են Կոլումբիայում եւ աշխատում են երկրում գործող միակ ֆերմայում, որն արդեն 4 սերունդ շարունակ սուրճ ու շաքարեղեգ է արտադրում, հաղորդում է «Kedem»-ը:

Արդեն զտած սուրճի 9 տեսակ է արտադրվել՝ սեւ, դասական, դասական թունդ, կարամել, մոկկո, վանիլային, ընկույզով, տաք շոկոլադ: Մեկ բաժակի համար բավական է մեկ կամ երկու խորանարդը տաք ջուրը գցել ու խառնել:

4 խորանարդով փաթեթն արժե 5 դոլար, սակայն արտադրության ծավալի մեծացմամբ գինը կիջնի, խոստանում են արտադրողները: