Universal Studios ընկերությունը Օռլանդոյում թեմատիկ այգի է բացելու՝ նվիրված Հարրի Փոթերին:

Բացի ատրակցիոններից այնտեղ լինելու է Leaky Cauldron ռեստորանը՝ մասնագիտացված հեքիաթային աշխարհի ուտեստների վրա, հաղորդում է Kedem-ը:

Ռեստորանի ճաշացանկում լինելու են բրիտանական խոհանոցի ավանդական ուտեստները՝ անգլիական պանիր, շոտլանդական ձվեր, տնական հաց, բազուկի սալաթ, հովվական թխվածք, ռագու գառան մսով, ձուկ եւ չիփսեր:

Ֆիրմային խմիչքներն են հրաշագործների գարեջուրը, վիշապի մագիլներն ու դդումի հյութը: Ռեստորանի ինտերիերը ձեւավորվելու է Ջոան Ռոուլինգի գրքի մոտիվներով: