ԱՄՆ-ի դաշնային դատարանը արդարացրել է Հիլբերտո Վալիեին, որը մեղադրվել է պլանավորված առեւանգման եւ երիտասարդ կանանց սպանության համար, հաղորդում է Gazeta.ru՝ վկայակոչելով Associated Press-ին:

Վալիեն օնլայն նամակագրություն է վարել, որտեղ հաղորդել է աղջկան ուտելու մասին իր մտադրությունները: Սակայն դատարանը դրանք համարել է միայն երեւակայության արդյունք:

Գործի ամենասկզբից դատարանն իր կարծիքն է հայտնել, որ Վալիեի գործողությունների մեջ ոչ մի հանցավոր բան չկա, բացի «անսովոր ֆանտազիաներից»: Իր ծրագիրը իրականացնելու մեղադրյալի փորձերի մասին դատախազի հայտարարությունը (համացանցի որոնողական համակարգերում տանջանքի գործիքների հարցումներ) դատարանի որոման վրա չեն ազդել:

Վալիեն բանտում է գտնվել 2012թ. ձերբակալաման պահից: 2013թ. Այն մեղավոր ճանաչվել, սակայն չի դատապարտվել: Բոլոր առաջադրված մեղադրանքները հերքվել են վերջին նիստի ընթացքում: