Պրահայի շրջանային դատարանը մեկ տարվա պայմանական ազատազարկման է դատապարտել երկրի նախկին վարչապետ Պյոտր Նեչասի գրասենյակի ղեկավար Յանա  Նադյովային: Նադյովան զրկվել է նաեւ պետական կառույցներում աշխատելու հնարավորությունից:

Նրան դատապարտել են անձնական նպատակներով ռազմական գաղտնի ծառայության չարաշահման համար:

Յանա Նադյովան նման քայլի է դիմել, որպեսզի վարչապետին ստիպի ամուսնալուծվել: Հունիսի 11-ին Նեչաս ամուսինները 25 տարվա ամուսնությունից հետո հայտարարել են ամուսնալուծության մասին:

Հունիսի 13-ին Նադյովայի հետ միաժամանակ ձերբակալվել են մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ռազմական հետախուզության ղեկավարությունը պաշտոնազրկվել է: Հունիսի 17-ին վարչապետի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարել էր նաեւ Պյոտր Նեչասը: Չեխիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նշանակվել:

2013թ. սոպտեմբերի 21-ին նախկին վարչապետը ամունացել է Յանա Նադյովայի հետ: Այժմ Նեչասը մանկավարժական գործունեությամբ է զբաղվում, հաղորդում է Lenta.ru-ն: