ՀՅԴ Գերագույն ժողովը վերջին նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծվում է Հայաստանում իշխանություների շուտափույթ փոփոխության մասին:
Այսօրինակ դիրքորոշումը կուսակցությունը բացատրում է իշխանությունների՝ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու անկարողությամբ։ Կուսակցությունը նաեւ նշում է երկրի ազգային պետական ուղեգծի վերականգման անհրաժեշտությունը, որից շեղվել է իշխող վարչակազմը: ՀՅԴ-ն առաջնային է համարում սոցիալական արդարության վերականգնումը եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, որոնք Հայաստանում ամեն քայլափոխին ոտնհարվում են:
Գնահատելով կուսակցության իշխանությունում կատարած գործունեությունը, Գերագույն մարմինը մասնավորապես ընդգծում է, որ ՀՅԴ-ն միշտ էլ հավատարիմ է եղել իր սկզբունքներին երկրի կառավարման գործընթացում եւ յուրատեսակ այլընտրանք է եղել իշխանություններին:
Ընդ որում, նշվում է, որ ազգային շահերից ելնելով՝ կուսակցությունը միշտ էլ զսպված եւ հավասարակշռված քաղաքականություն է վարել: Գերագույն ժողովի կարծիքով, կուսակցությունը կարեւոր դերակատարություն է ունեցել այնպիսի հասարակական խնդիրների ժամանակ, ինչպիսին են պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման հետապնդումը, Արցախյան պատերազմի նվաճումների պահպանումը, հավասարակշռված արտաքին քաղաքականության ներդրումը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդումը, նախագահի, գործադիր եւ օրենսդիր իշխանություների լիազորություների հստակեցումը եւ հավասարակշռումը:
Գերագույն մարմինը, որքանով էլ որ զարմանալի չէ, արձանագրել է, որ բավարար կշիռ եւ ներկայություն չունենալով իշխանության մեջ ՝ կուսակցությանը շատ հարցերում չի հաջողվել իր նախաձեռնությունները հասցնել ցանկալի արդյունքների: Անդրադառնալով ընթացիկ հարցերին՝ Գերագույն ժողովն արձանագրել է, որ հայ-թուրքական հարաբերություների կարգավորումը չի բխում ազգային անվտանգության ռազմավարությունը չխափանելու տրամաբանությունից, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները չեն արտացոլում Արցախի ժողովրդի 1991 եւ 2006 թվականների հանրաքվեի կամարտահայտությունը: Բացի այդ, Գերագույն ժողովի կարծիքով իշխանությունները անհրաժեշտ պայմաներ չեն ապահովում երկրի անվտանգության եւ զարգացման, անկախ եւ անաչառ դատական համակարգ ստեղծելու համար, որի վճիռները հակասում են պետության շահերին: Գերագույն ժողովի կարծիքով, Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական եւ տնտեսական իշխանությունների սերտաճում, ինչի պատճառով իշխող կուսակցությանը նույնացնում են իշխանության հետ:
Դաշնակցությանն անհանգստացնում է նաեւ Հայաստանում աղքատության բարձր մակարդակը, մարդու իրավունքերի ոտնահարումը եւ աճող արտագաղթը:


























