Հայաստանն ու Բելառուսն ընտրում են բազա Հայաստանի տարածքում տրակտորների արտադրության համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքով՝ այս պահին երկու տարբերակ է դիտարկվում՝ «Չինվան» ձեռնարկությունը Վանաձորում եւ Չարենցավանի ավտոբեռնակիրների գործարանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում տրակտորների արտադրության հնարավորությունը քննարկել են Հայաստանի եւ Բելառուսի վարչապետեր Հովիկ Աբրահամյանն ու Միխայիլ Մյասնիկովիչը մայիսի վերջին Մինսկում կայացած հանդիպման ընթացքում:

Նշենք, որ խորհրդային տարիներին տրակտորի մասերի արտադրությամբ զբաղվում էր Երեւանի «Ռեմդետալ» գործարանը: Վանաձորի «Չինվանում» չինական տրակտորներ են հավաքում: Չարենցավանի գործարանն այժմ չի գործում: