Ռուսաստանը հույս ունի դառնալ Հայաստանի եւ Բուլղարիայի նոր Ատոմային էլեկտրակայանների բաժնետերը։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի տնօրեն Սերգեյ Կիրիենկոն։
Նա նշել է, որ «Ռոսատոմն» այժմ անցնում է «աշխատանքային նոր գործիքների»: Կիրիենկոն օրինակ է բերել Թուրքիային։ «Առաջին անգամ մենք կլինենք ատոմակայանի սեփականատեր այլ երկրում եւ ոչ միայն կկառուցենք այն, այլ նաեւ կտիրենք եւ կշահագործենք 60 տարիների ընթացքում»,-ասել է «Ռոսատոմի» ղեկավարը։ Նա ավելացրել է, որ նույն մակարդակով բանակցություններ են ընթանում նաեւ այլ երկրների, մասնավորապես Հայաստանի եւ Բուլղարիայի հետ։
Նշենք, որ հայկական ատոմային էլեկտրակայանի երրորդ էներգոբլոկի շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՌոսԱտոմպրոեկտը»:


























