Փրկարար ծառայությունը հուլիսի 1-ին, ժամը 22.45-ին տեղեկատվություն է ստացել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ «MACK» մակնիշի (վարորդ Հ. Տ., ԻԻՀ քաղաքացի) 56B713/10 պ/հ մազութատար (մոտ 30տ) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել ճամփեզրյա արգելապատնեշին, կողաշրջվել, ինչից վնասվել է ցիստերնը եւ տեղի է ունեցել արտահոսք (մոտ 8տ):
Տուժածներ չկան:
Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, որը հուլիսի 2-ին կտրամադրի «Մեղրի ՃՇՇ»-ի տնօրինությունը:




























