Բրիտանական նկարչուհի Թրեյսի Էմենի հայտնի ինստալյացիան, որն իրենից ներկայացնում է թափթփված անկողին, շուրջը՝ աղբ, աճուրդում վաճառվել է շուրջ 4 մլն դոլարով: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օղու շշերով, ծխախոտի քնթուկներով եւ պահպանակներով շրջապատված մահճակալը բուռն վիճաբանությունների տեղիք էր տվել, երբ 1999 թվականին առաջադրվել էր Թյորների մրցանակաբաշխությանը:

Նկարչուհին պատմել է, որ սիրելիի հետ հարաբերությունների խզումից հետո մեկ շաբաթ քնել է այդ մահճակալի վրա:

2010 թվականին բրիտանական կոլեկցիոներ Չարլզ Սաաթչին աշխատանքը գնել էր 150 հազար ֆունտ սթեռլինգով (257 հազար դոլար):

«Ֆրանս պրես» գործակալության տվյալներով, «Իմ մահճակալը» ինստալյացիան դարձել է Էմենի ամենաթանկարժեք աշխատանքը: