ԵԱՀԿ ԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի  փոխնախագահ Դորիս Բարնետը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

Մասնավորապես, պատվիրակության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհրդարանում համակարծիք են, որ քաղաքական լուծում պետք է ընդունվի ոչ միայն Ուկրաինայի հակամարտության կարգավորման, այլ նաեւ «Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային վեճի» շուրջ։ Նրանք նաեւ ընդգծել են լրացուցիչ միջազգային միջնորդական ջանքերի անհրաժեշտության մասին։

Կողմերը, մասնավորապես, քննարկել են խորհրդարանական մակարդակում միջնորդների դերը, օրինակ հատուկ աշխատանքային խմբերի օգնությամբ, որոնք միավորում են հակամարտության կողմերին ու միջնորդներին։ ԵԱՀԿ ԽՎ-ին կից նման խորհրդարանական խումբ է ստեղծվել՝ կապված Ուկրաինական ճգնաժամի հետ։