Կովկասում գտնվող աշխարհի ամենախորը քարանձավում հայտնաբերվել է բզեզի նոր տեսակ, ասվում է Zootaxa գիտական թերթում հրապարակված իսպանացի եւ պորտուգալացի գիտնականների հոդվածում։

Բզեզին հայտնաբերել են Կրուբերա-Վորոնյա քարանձավում, որը գտնվում է Աբխազիայում, Արաբիկա զանգվածում։ Այդ քարանձավն աշխարհում ամենախորն է՝ մոտ 2196 մետր։

Հաղորդվում է, որ գիտնականների բացահայտումը պատկանում  է Trechinae ենթաընտանիքի Duvalius բզեզավորների ցեղին։ Նոր տեսակը ստացել է Duvalius abyssimus անվանումը, հաղորդում է Gazeta.ru-ն։

Տվյալ պահին գիտնականների տրամադրության տակ են այս տեսակի միայն երկու ներկայացուցիչները՝ էգը եւ արուն։ Հետազոտողները պնդում են, որ չնայած այն բանին, որ այդ միջատները բնակվում են աշխարհի ամենախոր քարանձավում, դրանք հայտնաբերվել է բավականին ոչ մեծ խորության վրա։

Այզ բզեզները բնակվում են հողի տակ եւ ստորգետնյա կյանքի են վարում։ Միեւնույն ժամանակ հայտնաբերված տեսակ ներկայացուցիչների թերաճած աչքեր, ինչը վկայում է այն մասին, որ բզեզներն ապրում են ոչ միայն լրիվ մթության մեջ, այլ նաեւ մակերեույթին, որտեղ եւ օգտագործում են իրենց աչքերը ըստ նշանակության։