ԵԱՀԿ ԽՎ 23-րդ նստաշրջանի արդյունքում ընդունվել է Բաքվի հռչակագիր: Այն ընդունվել է 99 «կողմ», մեկ «դեմ» եւ 9 «ձեռնպահ» հարաբերակցությամբ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Փաստաթղթում մասնավորապես  ընդգծված է  հակամարտությունները խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը, սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ իրավահավասարության սկզբունքների պահպանման կարեւորությունը, որոնք ամրագրված են Հելսինկյան ակտում: Նաեւ ՌԴ-ին կոչ է արվում չեղարկել Ղրիմի եւ Սեւաստոպոլի բռնակցումը եւ կատարել 2008թ. օգոստոսի 12-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

Նաեւ կազմակերպության անդամ երկրներին կոչ է արվում հրաժարվել Ղրիմը ՌԴ սուբյեկտ ճանաչելուց: