Գերմանիայում ոստիկանությունը տուգանել է մեկ ձեռք ունեցող հեծանվորդին տրանսպորտային միջոցի վրա արգելակներից մեկի բացակայության պատճառով։ Տղամարդը դատի է տվել՝ պատիժը անարդարացի համարելով։ Հաշմանդամի հայցը բավարարել են, օրինապահները ստիպված են եղել ներողություն խնդրել եւ վերադարձրել տուգանած 25 եվրոն, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Telegraph-ին։
Համաձայն ճանապարհային երթեւեկության գերամանական կանոնների, ցանկացած հեծանիվ պետք է ունենա երկու արգելակ՝ ղեկի յուրաքանչյուր կողմում մեկական։ Մեկ ձեռք ունեցող Բոգդան Իոնեսկին այդ մասին հիշեցրել են նրան կանգնեցրած Քյոլնի ոստիկանները։ Նրանք տուգանել են տղամարդուն՝ չանսալով հաշմանդամի՝ աջ ձեռքի բացակայության պատճառով աջ արգելակի առկայության անմտության մասին բերված փաստարկները։
Արյունքում հեծանվորդը դատի է տվել եւ 3 ամիս սպասել հայցի բավարարմանը։




























