Artocarpus altilis միրգը (հացենու ծառի պտուղը) կարտոֆիլ է հիշեցնում: Օվկիանիայում ազգային խոհանոցի ուտեստների շուրջ կեսը դրանով են պատրաստում: Մեկ պտուղը բավական է՝ 5 հոգուց բաղկացած ընտանիքին ածխաջրածնով ապահովելու համար: Պտղից կարելի է ալյուր ստանալ, այդ պատճառով գիտնականերն առաջարկում են հացենու պտուղների միջոցով պայքարել վերահաս սովի դեմ, ինչը հնարավոր է աշխարհի բնակչության աճի պարագայում: Այն նաեւ աղանդերի համար հիանալի լրացում է: Հացենու ծառի պտուղը հարուստ է վիտամիններով ու հանքային նյութերով: Սա լավ փրկություն է այն մարդկանց համար, ովքեր գլյուտեն չեն սիրում: Պտուղը նաեւ ավելի շատ ամինաթթու է պարունակում, քան սոյան:

Հացենու ծառն ի սկզբանե աճել է Նոր Գվինեայում: Սակայն հետո պոլինեզիացիներն այն տարել են Օվկիանիայի կղզիներ: Այժմ գիտնականները փորձարկումներ են անցկացնում եւ փորձում պարզել, թե ծառի ինչպիսի տեսակներն են հարմար որոշակի կլիմայական պայմանների համար: Meddaily-ի փոխանցմամբ, հարկավոր է նաեւ պարզել, թե հատկապես որ տեսակներն են ավելի սննդարար, մասնավորապես՝ սպիտակուց պարունակելու տեսանկյունից:

Մասնագետներն արդեն 35 հազար ծառ են ուղարկել 26 երկիր, ներառյալ Յամայկան եւ Հայիթին: