Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է Եվրամիությանը ասոցացված անդամակցության համաձայնագիրը։ Համաձայնագրին կողմ են քվեարկել 59 պատգամավոր՝ իշխող կոալիցիայի, ազատական եւ ժողովրդավարական կուսակցության անդամները։ Դեմ են քվեարկել դահլիճում ներկա 4 ընդդիմադիր պատգամավորներ։

Համաձայնագիրը վավերացվել էր երկու ընթերցումներով։ Առաջին ընթերցմամբ քվեարկությունը անցկացվել է պարզ քվեարկությամբ, իսկ երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը՝ անվանական։ Պատգամավորները հերթով մոտեցել ենկենտրոնական ամբիոնի մոտ եւ հայտնել իրենց տեսակետը։

 «ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը երկրի եվրաինտեգրման վերջնական փուլը չէ։ Մենք շարունակում ենք բարեփոխումները։ 2015թ. երկրորդ կիսամյակում, երբ Լատվիան իր վրա կվերցնի ԵՄ նախագահությունը, մենք ԵՄ-ին անդամակցության ծանուցում կուղարկենք», - վարչապետի խոսքերը մեջբերում է «Մոլդովայի նորությունները»։