Անասնաբուժական գիտությունների Բրիստոլյան դպրոցի գիտնականները ապացուցել են, որ փոքր տարիքում ապրումները ազդում է մեծ ոչխարների վարքի վրա։ Այդ մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Biology Letters թերթին։
Ծնվելուց անմիջապես հետո եկող շրջանը շատ դժվար է գառների համար. Հաճախ կտրում են նրանց պոչերը, որպեսզի ճանճերը այնտեղ թրթուռներ չպահեն; նորածինները կարող են տարբեր հիվանդություններ տանել, ինչպես օրինակ հոդերի թարախային բորբոքումը։
Գիտնականների թիմը բացահայտել է հետեւյալ օրինաչափությունը. Երիտասարդ ոչխարները ավելի քիչ զգայուն են ծննդաբերության ժամանակ, եթե վաղ շրջանում բացասական կենսափորձ ունեն։ Բացի այդ, այդպիսի ոչխարներից ծնված գառնուկները իրենց կյանքի առաջին օրերին ավելի բարձր ցավային շեմ ունեն, քան մնացածները։
Այսպիսով, հաստատվել է, որ կենդանիների վաղ հասակում բացասական կենսափորձը ազդում է նրանց հետագա կյանքի վրա։




























